Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-Ի «ՈՍԿԵ ՇՔԱՆՇԱՆ»՝ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ

Հունվար 13,2010 00:00

\"\"Դեկտեմբերի 29-ին «Օջախ» համալիրում կայացած մարզաշխարհի մարդկանց մեծարման ավանդական երեկոյի ժամանակ մեդալներ, բարձր կոչումներ եւ դրամական խոշոր մրցանակներ հանձնվեցին 2009 թվականին աչքի ընկած մեր առաջատար մարզիկներին, մարզիչներին, սպորտի երախտավորներին: Արժանին մատուցվեց նաեւ այն մարդկանց, ովքեր չլինելով ոլորտում, ամեն բան անում են, որպեսզի միջազգային մրցասպարեզներում պատվով բարձրանա Հայաստանի պետական դրոշը, հնչի օրհներգը եւ մեր երկիրն ավելի ճանաչելի դառնա աշխարհին: Այս հարցում ընդօրինակելի գործունեություն է ծավալում «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հայկական սպորտի առաջընթացին նպաստելու համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց ՀԱՕԿ-ի «Ոսկե շքանշանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել