Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2009-ին առաջընթաց քայլ է կատարվել

Հունվար 13,2010 00:00

\"\"Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցած տարվա վերջին ամփոփեց իր աշխատանքները եւ որոշեց իր դափնեկիրներին:

Այդ առիթով հրավիրած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ֆեդերացիան հրապարակեց բռնցքամարտի ասպարեզի իր տիտղոսակիրներին:
ՀԲՖ առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ընթերցեց ԱԻԲԱ-ի նախագահի՝ անցած տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 1-ին անգամ կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական գնահատականը, հրապարակեց 2009 թվականին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնագետների անունները: Սիրողական բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը բոլոր առումներով արժանացել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (AIBA) եւ դրա նախագահի ամենաբարձր գնահատականին: Իսկ առաջնության վիճակագրական տվյալներն այսպիսին են.
Դա Հայաստանում երբեւէ կայացած աշխարհի 1-ին առաջնությունն էր:
Մասնակից 42 ազգությունների թվաքանակը ռեկորդային էր:
Չինաստանը, Էկվադորը, Չեռնոգորիան եւ Թաիլանդը առաջին անգամ մասնակցեցին նման մրցումների:
Ռուսաստանը շահեց ամենաշատ թվով՝ հինգ ոսկե մեդալ:
Այս մակարդակի մրցումներում առաջին անգամ տիտղոս նվաճեցին Իռլանդիան, Բելառուսը, Գերմանիան ու Հայաստանը:
Եզրափակիչում մասնակից ունեցան ռեկորդային թվով՝ 15 երկրներ:
Աշխարհի պատանեկան առաջնությունում մեդալի արժանացավ ռեկորդային թվով՝ 16 ազգի ներկայացուցիչ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել էր նաեւ 2009 թվականին սիրողական բռնցքամարտի 10 լավագույն բռնցքամարտիկներին:
Հարցման արդյունքներով Հայաստանի լավագույն սիրողական բռնցքամարտիկ ճանաչվել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ճանաչվել է լավագույն մարզիչ:
ԵԱԲԱ-ի միջազգային կարգի մրցավար, վանաձորցի Վարդան Բաղդասարյանը գլխավորել է հանրապետության լավագույն մարզիչների ցանկը:
Ֆեդերացիան առաջին անգամ Հայաստանի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ճանաչեց WBA/WBC վարկածներով 52,100 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանին, իսկ որպես պրոֆեսիոնալ լավագույն մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանին:
Այս անվանակարգերի ներմուծումը հայկական սպորտ վաղուց էր հասունացել: Եվ արձանագրենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կատարած այս առաջին քայլը հաջորդեց նախօրեին «Առավոտի» մարզական էջում ակնարկված Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու սկզբունքներում փոփոխություններ մտցնելու սկզբունքները վերանայելու առաջարկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել