Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ԶՐՈՅԱԿԱՆ ԵՆ

Հունվար 13,2010 00:00

\"\"Բուրսայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը համարվող Ռուսաստանի ընտրանու հետ:
Լեւոն Արոնյանը եւ Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վլադիմիր Մալախովի հետ, երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Միակ պարտությունը կրեց Գաբրիել Սարգսյանը: Նա զիջեց Եվգենի Տոմաշեւսկուն: Մեր թիմը մրցաշարային աղյուսակում նահանջեց 5-րդ հորիզոնական եւ բավականին բարդացրեց չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունները:
\"\"Յոթ տուրից հետո մեր ընտրանուց առաջ են մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող ԱՄՆ-ը, նրան, ըստ հերթականության, հաջորդող Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հնդկաստանը:
Երեկ, նախավերջին տուրում, զույգեր կազմել էին հետեւյալ երկրները. Հայաստան-ԱՄՆ, Ադրբեջան-Հունաստան, Թուրքիա-Բրազիլիա, Հնդկաստան-Իսրայել, Ռուսաստան-Եգիպտոս: Մեր թիմից Լեւոն Արոնյանը խաղալու էր Հիկարու Նակամուրայի, Վլադիմիր Հակոբյանը՝ Ալեքսանդր Օնիշչուկի, Արման Փաշիկյանը՝ Յուրի Շուլմանի, Տիգրան Պետրոսյանը (նկար 1)՝ Վարուժան Հակոբյանի (նկար 2) հետ:
Առաջնությունը դեռ չի ավարտվել եւ վերջնականապես պարզ չէ, թե մեր տղաներից ո՞վ է ավելի արդյունավետ մրցելույթ ունեցել: Սակայն նշենք, որ, 7-րդ տուրի արդյունքները ներառյալ, լավագույնը Վլադիմիր Հակոբյանն է: Նա մասնակցել է բոլոր տուրերին եւ 7 հնարավորից իր անվան առջեւ գրանցել 4,5 միավոր: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Արոնյան՝ 4,0 (7 հնարավորից), Գաբրիել Սարգսյան՝ 3,0 (6), Արման Փաշիկյան՝ 2,0 (4), Տիգրան Պետրոսյան՝ 1,5 (4):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել