Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ

Հունվար 13,2010 00:00

Միացյալ Նահանգները կարող են հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ այն դեպքում, եթե Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները տապալվեն եւ նրա կողմից անվտանգության սպառնալիքը դառնա ակնհայտ: Այդ մասին ամերիկյան ԶԼՄ-ներին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Դեւիդ Պետրեուսը՝ հավելելով, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ հարվածները դիպուկ կլինեն, քանի որ միջուկային օբյեկտները նախկինի նման պահպանվում են ոչ պատշաճ կերպով: Գեներալի ասելով, հարվածների արդյունավետությունը կախված է այն բանից, թե ինչպես եւ ինչ միջոցներով դրանք կհասցվեն: Միաժամանակ Պետրեուսը շեշտել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ դիվանագիտական միջոցները անարդյունավետ եւ սպառված լինեն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամերիկյան վարչակարզմը հրապարակավ կասկածներ էր հայտնել, թե Իրանն իր միջուկային օբյեկտները թաքցնում է թունելներում: Ամերիկյան կառավարության կարծիքով, այդ վարկածը հաստատվում է նաեւ Կումից ոչ հեռու ուրանի հարստացման գործարանի ի հայտ բերելու փաստով, ինչը խոստովանել են նաեւ իրանական իշխանությունները: Ընդսմին, ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, աշխարհի տերությունները շաբաթ օրը մտադիր են հավաքվել Նյու Յորքում՝ քննարկելու Իրաքի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Դիվանագետների ասելով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի բանակցությունները ցույց կտան, թե այդ հարցում հիշյալ պետությունների դիրքորոշումներն ինչպիսին ու որքանով են տարբեր, քանի ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, իսկ Չինաստանը համարում է, որ դեռ դրա ժամանակը չի եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել