Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական զոհեր՝ Աֆղանստանում

Հունվար 13,2010 00:00

\"\"Վերջին օրերի ընթացքում Աֆղանստանում զոհվել է միջազգային խաղաղապահ ուժերի վեց զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ին, նրանցից երեքը ամերիկացիներ են, մեկը՝ բրիտանացի եւ եւս մեկը՝ ֆրանսիացի: Այդ տեղեկությունները հաստատել է նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Աղբյուրը նաեւ փոխանցում է, որ այս տարի կոալիցիոն ուժերի զինծառայողների շրջանում զոհերի թիվը արդեն հասել է 15-ի:
Հիշյալ զինվորականներից երեքը՝ ամերիկացիները, զոհվել են Աֆղանստանի հարավային շրջաններից մեկում պարեկություն իրականացնելիս՝ գրոհայինների հետ բախման արդյունքում: Բրիտանացի ականազերծը սպանվել է երկրի հյուսիսային Գիլմենդ գավառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ֆրանսիացի զինվորականները հայտնել են իրենց շարքերում արձանագրված մեկ զոհի եւ մեկ վիրավորի մասին: Նրանք երկուսն էլ մարտի մեջ են մտել թալիբ գրոհայիններ հետ՝ Ալասսայ հովտում, թեեւ այն ամբողջովին գտնվել է կոալիցիոն ուժերի վերահսկողության ներքո: «BBC»-ի մատուցմամբ, Աֆղանստանում իրենց մասնագիտական պարտքը կատարող թղթակիցների կանխատեսմամբ, այդ երկիր ներխուժելու ողջ պատմության ընթացքում՝ 2001թ.-ից ի վեր, 2010 թվականը Աֆղանստանում միջազգային խաղաղապահ զորքերի համար կարող է լինել ամենաարյունալին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել