Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Հունվար 13,2010 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 18-ի համարում «Հայջրմուղկոյուղու «վեջը» չէ՞» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզի՝ Երեւանին «կպած» Քասախ գյուղից ստացված ահազանգի համաձայն, դեկտեմբերի 15-ին գյուղի ջրատարներից մեկը վթարվել է, եւ երկու օր շարունակ ջուրը լցվել է գյուղի բնակիչներից մեկի տունը, սակայն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը որեւէ ձեւով չի արձագանքել տեղի ունեցածին եւ վթարը վերացվել է սեփական ուժերով: Այս լուրը հաստատել էր նաեւ Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանը:
Ծննդյան տոների արձակուրդների ժամանակ ստացել ենք «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Կ. Աղաբաբյանի նամակը: Պարոն Աղաբաբյանը տեղեկացնում է, որ Քասախի ջրամատակարարումը իրականացնում է ոչ թե «Հայջրմուղկոյուղի», այլ՝ «Երեւան ջուր» ընկերությունը:
Մենք «Հայջրմուղկոյուղու» անունն ենք նշել, քանի որ խմբագրություն ահազանգած գյուղացիներն էին պնդում, թե այս ընկերությունն է իրենց ջուր մատակարարում:
Իսկ մեղավորը՝ «Երեւան ջուր» ընկերությունը, լռում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել