Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 13,2010 00:00

Պայթյուն՝ տանը
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեռեւս չպարզված հանգամանքներում, Օշական գյուղի բնակիչ Մ. Սարգսյանի տանը պայթյուն է տեղի ունեցել:
Պատահարի հետեւանքով վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել 82-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 35-ամյա Մուշեղ, 12-ամյա Վազգեն եւ 10-ամյա Ռուզաննա Սարգսյանները: Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրել են բավարար:

Տուժել է
Երեւանի Արցախի 75 հասցեում՝ «Մաքուր երկաթի» փորձարարական գործարանի տարածքում, մոլիբդենի հալեցման արտադրամասում, երկաթյա տարայի մեջ այրվել է մոլիբդենի օքսիդ եւ 1 մ մալուխ: Հրդեհի հետեւանքով գործարանի աշխատակից Էմիլ Ամուրջանյանը 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բնութագրվել է միջին ծանրության:

Մեղադրանք՝ բնապահպանների դեմ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին եւ պետի տեղակալ Արսեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Պետրոսյանը, համաձայնության գալով տեսչության պետ Տ. Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին ստացել են 5 մլն դրամ կաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:
Տ. Գրիգորյանի եւ Ա. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:

Դատավորների «համեստ» կյանքից
2009թ. հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ վճռաբեկ, քաղաքացիական եւ քրեական վերաքննիչ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանների նախագահների եւ բոլոր դատավորների 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:
Կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել