Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՍՏԱՐԿՂԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ

Հունվար 13,2010 00:00

Վերջին տարիներին կատարվող սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր համերկրացիները քիչ են կարդում, կարդացողներն էլ հիմնականում պատկառելի տարիքի քաղաքացիներ են։ Նրանցից շատերը, հատկապես ձմռանը, հասկանալի պատճառներով տնից քիչ են դուրս գալիս, եւ միակ միջոցը մնում է մամուլի առաքումը։ Այսօր «Հայփոստի» մատուցած ծառայություններից բողոքներ թերեւս քիչ կան, քանի որ մամուլի առաքման ասպարեզում  «Հայփոստը» այլեւս մենաշնորհային չէ։ Խնդիրն այստեղ փոստարկղերի մասին է։ Փոստը այսօր մենք ստանում ենք ցպահանջ եւ առաքման միջոցով։ Փոստատարը ստիպված է փոստը հանձնել առձեռն։ Իսկ եթե քաղաքացին տանը չէ այդ պահին կամ բազմահարկ շենքի վերելակը չի աշխատում՝ հարկավոր է 5-6 հարկ բարձրանալ ոտքով։ Հանրապետությունում աշխատող փոքրաթիվ փոստատարներն էլ այնքան չեն վարձատրվում եւ հնարավորություն չունեն բոլոր հաճախորդներին այցելելուց առաջ զանգել եւ նոր փոստը առաքել։ Լավ կլինի, որպեսզի շենքերի մուտքերում փոստարկղեր տեղադրվեն, ինչպես նախկինում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել