Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ԱՂԲԱՐԿՂԻՑ ՉՀԱՆԵՆ

Հունվար 13,2010 00:00

Մեր երկրում դեռեւս չեն գործում օգտագործված հագուստ, կոշիկ, էլեկտրասարքավորումներ, կահույք կամ խաղալիք վաճառող խանութներ։ Երեւանում, ճիշտ է, կան նման առեւտրի կետեր, սակայն այնտեղ միայն վաճառվում է արտասահմանից ներկրված օգտագործված հագուստ, իսկ քեզ ոչ պետքական հագուստը չես կարող հանձնել: Խանութպանները պատճառաբանում են, թե տեղացիների հագուստները չեն կարող ընդունել, քանի որ հիգիենայի հետ կապված խնդիրներ կան, իսկ ներկրված ապրանքները հատուկ քիմմաքրման են ենթարկված:
Այդ պատճառով էլ մեր քաղաքացիներն իրենց օգտագործված հագուստները կամ մտերիմներին են տալիս, կամ ստիպված են լինում նետել աղբարկղ: Այն մարդիկ, որոնք ունեն այդ հագուստների կարիքը՝ դրանք շատ ավելի կեղտոտ վիճակում աղբից են հանում:
ԱՄՆ-ում կան խանութներ, որոնք վճարովի հիմունքներով ընդունում են հին ապրանքներ։ Միաժամանակ կան կենտրոններ, ուր մարդիկ կարող են բարեգործական հիմունքներով հանձնել հին իրերը եւ հագուստները։ Համոզված եմ, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քիչ թե շատ խոշոր քաղաքում նմանատիպ խանութի անհրաժեշտությունը զգացվում է, բնականաբար՝ կօգտվեն եւ ապրանք հանձնողները, եւ գնորդները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել