Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՁՅԱՆ ԵՐԵՍ ՉԵՆՔ ՏԵՍՆԻ

Հունվար 13,2010 00:00

Առաջիկա օրերին Արարատյան դաշտում ձյուն չի տեղալու: Այս մասին Aysor-ին հայտնել են Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից: Հայպետհիդրոմետը կանխատեսումներ է կատարում առաջիկա 5 օրերի համար: Այդ օրերին ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ: Մինչդեռ գիշերային ժամերին ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա եւ առաջիկա 5 օրերի ընթացքում էական փոփոխություններ չի կրի:
Օդի ջերմաստիճանը կնվազի միայն հունվարի 17-ին, այն էլ հանրապետության արեւելյան շրջաններում:
Հասարակության շրջանում տարածված կարծիքը, թե ձմռանը բարձր ջերմաստիճանը երկրաշարժերի պատճառ կարող է դառնալ, Հայպետհիդրոմետից հայտնել են, որ դա գիտականորեն ապացուցված չէ. «1988 թ. դեկտեմբերի սկզբին Հայաստանում իսկապես գրանցվել է բարձր ջերմաստիճան, բայց գիտականորեն հիմնավորում չի ստացել, թե երկրաշարժը որեւէ կապ ունի բարձր ջերմաստիճանային ֆոնի հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել