Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՏՈՄԱՐՈՎ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Հունվար 13,2010 00:00

Երբ է նշվում հին տոմարով Նոր տարին: Ինչպես է առաջացել նոր տոմարը: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին, տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից՝ մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, եղել էր  մարտի 11-ին՝ այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ հաստատեցին նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող  համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալը առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով, 1583թ.-ից սկսած, գիշերահավասարի սխալն ուղղվեց:
16- 20-րդ դարերի ընթացքում Հուլյան (հին) եւ Գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին այս տոմարների միջեւ տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել