Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻՆ ՉԵՆ ՃՆՇԵԼ

Հունվար 13,2010 00:00

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել էր. «Ցանկացած ցույց կամ բողոքի ակցիա, ներառյալ ՀՅ Դաշնակցության այսօրվա միջոցառումը, որը նպատակ ունի ազդելու ՀՀ Սահմանադրական դատարանի վճռի վրա, անընդունելի է, քանի որ Հայաստանի դատական համակարգը իշխանության անկախ մարմին է»: Հիշատակելով նրա այս պնդումը՝ «Առավոտը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ համարո՞ւմ է արդյոք, որ դատարանի դիմաց ցույցեր անելը՝ վճռի վրա ներազդելու նպատակով, իրոք անընդունելի է: «Ես համարում եմ, որ մեր պետական ու քաղաքական գործիչները պետք է կարդան Սահմանադրական դատարանի մասին օրենքը եւ գիտակցեն, որ ցանկացած դատարան իր վճիռը կայացնում է տեսակետների բախման, այդ տեսակետների գնահատման, ապացույցների եւ փաստարկների գնահատման հիման վրա,- ի պատասխան ասաց պրն Հովհաննիսյանը:- Դատարանին փաստարկ ներկայացնելը չի կարող դիտվել իբրեւ դատարանի վրա ճնշում: Մեր կողմից դատարանի վրա ճնշում եւ որեւէ ոչ կոռեկտ ակցիա չի կատարվել: Ուղղակի դատարանին ժողովրդի բողոքը եւ քաղաքական ուժերի փաստարկները ներկայացնելու էին եկել ոչ թե մեկ հոգի, այլ բազմահազարանոց միտինգ. ընդամե՛նը: Սա շատ քաղաքակիրթ գործելաոճ է, եւ Սահմանադրական դատարան ներկայացվեց փաստարկների մի նոր փաթեթ: Իմիջիայլոց, հիշեցնում եմ, որ Սահմանադրական դատարանն ընդունել է այդ փաթեթը եւ կցել գործին՝ չհարցնելով Արամ Սաֆարյանի տեսակետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել