Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ վճռորոշ հանդիպման օր էր

Հունվար 12,2010 00:00

Բուրսայում այս օրերին ընթանում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք վերապահված է հողագնդի 10 ուժեղագույն գերտերություններին, որոնց մեջ ՖԻԴԵ-ն ընդգրկել է նաեւ Հայաստանը:

Երեկ յոթերորդ տուրի օրն էր, որում մեր օլիմպիական կրկնակի չեմպիոն թիմը հանդիպում էր հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:

Ո՞ր թիմը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Հարցի պատասխանն իմանալու համար եւս մի քանի օր համբերել է պետք: Եթե բախտը ժպտա Հայաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Ադրբեջանին, բոլորն էլ իրավացիորեն արժանի են այդ կոչմանը: Սակայն սպորտը, մասնավորապես՝ շախմատը, լի է անակնկալներով: Բերենք հենց Հայաստանի օրինակը: Մեր տղաները մեկնարկային տուրում համառ պայքարում 1,5:2,5 հաշվով զիջեցին Ադրբեջանի, իրոք որ, անչափ ուժեղ կազմ ունեցող թիմին: Դրանից հետո երեք անընդմեջ հաղթանակ տարան Իսրայելի, Թուրքիայի, Բրազիլիայի նկատմամբ, ոչ-ոքի արեցին Հնդկաստանի հետ ու դուրս եկան մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Այսքանից հետո թվում էր, թե 6-րդ տուրում Հունաստանի արգելքը հաղթահարելն ու առաջատարի դիրքերն ամրապնդելն առանձնակի դժվարություն չէր ներկայացնելու: Բայց արի ու տես, որ կատարվեց հակառակը: Մերոնք համաշխարհային դասակարգման ցուցակի էլիտայում տեղ չունեցող հույն շախմատիստներին պարտվեցին նման մրցումների համար 1:3 խոշոր հաշվով ու միանգամից նահանջեցին 4-րդ հորիզոնական:

Երեկ Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանն էր, ու այդ հանդիպման արդյունքը վճռորոշ դեր էր խաղալու երկու թիմերի համար էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել