Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Հունվար 12,2010 00:00

Տաջիկստանում փետրվարի 28-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրությունների նախօրեին երկրի իշխանությունները ինտերնետային պրովայդերներից պահանջել են արգելափակել այն կայքերը, որոնք հայտնի են որպես երկրի իշխանությունների դեմ քննադատություն պարունակող եւ գրաքննությունից ազատ բանավեճերին տեղ հատկացնող կայքեր: «Կառավարության ցուցումով ինտերնետային որոշ ռեսուրսների մուտքը, մասնավորապես՝ centrasia.ru կայքը արգելափակվել է»,- երեկ այդ մասին «Reuters»-ին հայտնել են Telecom Technology ընկերությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել