Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ

Հունվար 12,2010 00:00

Հյուսիսային Կորեան հերթական անգամ ԱՄՆ-ին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել: 1950-53 թվականներին Կորեական պատերազմի ժամանակներից ի վեր այդ երկրների միջեւ ստորագրվել է միայն հաշտության համաձայնագիր, իսկ խաղաղության պայմանագիրը, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ընդգծմամբ, թույլ կտա արագացնել Կորեական թերակղզում միջուկային խնդրի լուծումը:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, թե անցյալ տարվանից ընդհատված վեցկողմյա բանակցությունները կարող են վերականգնվել, եթե միայն չեղյալ համարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք սկսել են գործադրվել 2009թ. մայիսի 25-ից՝ Փխենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումներ իրականացնելու հետեւանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել