Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԵՐԺԵԼ Է ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ

Հունվար 12,2010 00:00

\"\"Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 17-ին Ուկրաինայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ֆավորիտ թեկնածուները երկրի նախկին եւ ներկա վարչապետներն են՝ Վիկտոր Յանուկովիչն ու Յուլիա Տիմոշենկոն: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի շանսերն այս ընտրություններում դիտորդները եթե ոչ բացառում, ապա շատ ցածր են գնահատում: «Reuters»-ը տեղեկացնում է, որ ընտրություններից 6 օր առաջ Վիկտոր Յանուկովիչը մերժել է իր հիմնական մրցակից Տիմոշենկոյի՝ ընտրությունների նախօրյակին հեռուստատեսության ուղիղ եթերով երկրի ապագայի շուրջ բանավիճելու առաջարկը: Յանուկովիչի գլխավորած «Ռեգիոնների կուսակցության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր եւ նախկին վարչապետի տեղակալ Աննա Գերմանը երկուշաբթի օրը հայտարարել է, թե՝ Յանուկովիչը պատրաստ է Տիմոշենկոյի հետ մրցակցել «բարի գործեր անելու, բայց ոչ գեղեցիկ խոսքեր ասելու համատեքստում»: «Եթե պերճախոսության աշխարհի մրցություն լիներ, ապա չիրականացվող, բայց պերճախոս խոստումներ տալու համար Տիմոշենկոն մրցակցությունից դուրս կլիներ»,- ասել է Գերմանը:

Հիշեցնենք, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու է ընդհանուր առմամբ 18 թեկնածու: Եթե առաջիկա կիրակի գրանցված այդ թեկնածուներից որեւէ մեկը ձայների կեսից ավելին չհավաքի, ապա փետրվարի 7-ին կնշանակվեն երկրորդ փուլի ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել