Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորվաթիայի նորընտիր նախագահը ընդդիմադիր գործիչ էր

Հունվար 12,2010 00:00

\"\"Անցած կիրակի Խորվաթիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Պետական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական տվյալներով, ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է ընտրվել ընդդիմադիր գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իվո Իոսիպովիչը՝ ստանալով ընտրողների 60,29 տոկոսի քվեն: 52-ամյա Իոսիպովիչը, որը նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր ու հայտնի կոմպոզիտոր է՝ դարձել է Խորվաթիայի երրորդ նախագահը:

Ընտրություններին մասնակցած մյուս անկախ թեկնածուն՝ Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը ստացել է ընդամենը 39, 71 տոկոս ձայն: Ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ GONG-ը հայտարարել է, թե ընտրությունների ժամանակ օրինախախտումներ են արձանագրվել. մասնավորապես, քվեարկության օրը ընտրական տեղամասերից դուրս թեկնածուների օգտին քարոզչություն է ընթացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել