Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գարնանային արձակուրդներ չեն լինի

Հունվար 12,2010 00:00

Երեկվանից հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը: Այդ առիթով երեկ ՀՀ ԿԳ նախարարությունը տարածել էր հետեւյալ հայտարարությունը.

Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի՝ սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչեւ հունվար ամսվա ավարտը:

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը ներառյալ, կրթական գործընթացի դադարեցման պատճառով, անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում կատարել որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելիս դպրոցները պետք է առաջնորդվեն նաեւ աշխատակարգով:

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) բոլոր դասարաններում (սկսած առաջին դասարանից) ուսումնական պարապմունքները սկսվում են 2010թ. հունվարի 11-ից:

2. Բոլոր դասարաններում (բացառությամբ առաջին դասարանի) աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները նշանակել համաձայն նախօրոք տրված «Մեթոդական ցուցումների»:  Առաջին կիսամյակի վերջին օր համարել 2010թ. հունվարի 30-ը:

3. I դասարանցիների համար գարնանային արձակուրդ սահմանել 2010թ մարտի 22-ից 28-ը ներառյալ:

4. II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը  լրացնելու համար:

5. III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:

6. III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնել.

ա) 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ շարժական դասացուցակով աշխատելով նաեւ շաբաթ օրերին:  

բ) 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել