Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Հունվար 12,2010 00:00

Հայտնաբերվել է դիակ

Երեւանի Նանսենի 9/82 հասցեում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Էմմա Փուլանջյանի դին:

Գլորվել էր ձորը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից ձորն էր գլորվել Կապանի բնակիչ՝ 66-ամյա Պ. Մարտիրոսյանը, որը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Երեխան՝ ալկոհոլից

Հունվարի 3-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային թունավորումով Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդենիս գյուղի բնակչուհի՝ 9-ամյա Քրիստինե Սաֆարյանը:

Դիակ՝ թերակղզում

Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում՝ սերֆինգի դպրոցի մոտ (Աղթամար թերակղզում) հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի՝ 44-ամյա Արթուր Վերդյանի դին:

Ուղեւորը մահացել էր

Հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մերձակայքում տեղի էր ունեցել պատահար: Բախվել էին «ՎԱԶ-2121» մակնիշի 67 ԼԼ 447 պետհամարանիշի ավտոմեքենան եւ «ԼԱԶ» մակնիշի 0018 Տ պետհամարանիշի՝ Վեդի-Մարտունի երթուղային ավտոբուսը: «ՎԱԶ-2121»-ի ուղեւոր, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 45-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ՝ 53-ամյա Նադեժդա Ավագյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, նույն հասցեի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սեւանի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կամրջի վրա

Երեւանի «Բելաջիո» ռեստորանին հարակից կամրջի վրա տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Նիգ» տաքսի սերվիսին պատկանող «ԴԵՈՒ» մակնիշի 15 ՕՏ 784 եւ «ՎԻՊ» տաքսի սերվիսին պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի Տ 1629 պետհամարանիշների ավտոմեքենաները: Տուժածները՝ 23-ամյա Վարսենիկ Ղուկասյանն իր երկու ամսական երեխայի հետ եւ վարորդը՝ 33-ամյա Սարգիս Խաչատրյանը դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երեխան մահացել է

«ՈՒԱԶ-469» մակնիշի 56 ՕՕ 140 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ուղեւոր, Վայքի բնակչուհի՝ 3-ամյա Լիլիթ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, Վայքի բնակիչ՝ 33 տարեկան Արտավազդ Ավետիսյանը եւ ուղեւորները՝ Վայքի բնակիչներ Տիգրան Ավետիսյանը, Վարդուշ Գրիգորյանը, Լուսինե Ավագյանը եւ Ազատեկ գյուղի բնակիչ՝ 8-ամյա Վահե Պողոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց, այնուհետեւ Լ. Ավագյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դիտահորում

Հունվարի 5-ին Արարատ քաղաքի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող դիտահորի մեջ էր ընկել Արարատի բնակչուհի՝ 71-ամյա Մարգուշ Մարգարյանը:

Պատահարից

Արարատի մարզի Ոստան գյուղում, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «Մոսկվիչ 412» մակնիշի 06 ԼՍ 921 եւ «ՎԱԶ-21099» մակնիշի 26 ՕԼ 449 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդ՝ 1972 թ. ծնված Արամ Մելքոնյանը ստացել է վնասվածքներ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Լոգարանում վատ էր զգացել

Դեկտեմբերի 31-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Երեւանյան խճուղու 67-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 17-ամյա Միշա Գեւորգյանը լոգարանում իրեն վատ է զգացել եւ, նախնական տվյալներով, շմոլ գազից թունավորումով տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց:

Առաջին բախումը

Հունվարի 1-ին Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի էր ունեցել ավտոպատահար: Ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել եւ ծառին էր բախվել «Ֆորդ» մակնիշի 16 ՍՍ 179 պետհամարանիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը՝ 34-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա ուղեւորը՝ Բաբկեն Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել