Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 12,2010 00:00

ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Հունվարի 7-ին բնական գազից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Մյասնիկյան 4/39 հասցեի բնակչուհի՝ 1991 թ. ծնված Ա. Աղաջանյանը:

ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՆԱԿՈՒՅՏՈՒՄ

Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ: Ձնակույտի միջից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մոսկվիչ» մակնիշի 16 ԼՍ 184 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՊԱՀԵՍՏՈՒՄ

Հունվարի 8-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Բաբաջանյան 120 հասցեում՝ «Մարգարյան-Սուքիասյան» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի խանութի պահեստում: Իսկ Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող՝ «ՆԻԳ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում այրվել է բենզալցակայանի «4 քմ մակերեսով բենզին»:

ԴԵՂՈՐԱՅՔԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

Հունվարի 9-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց էին տեղափոխվել Լեռնապատ գյուղի բնակիչներ՝ 4-ամյա Նելլի եւ Մարիա Միկիչյանները: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՀՐԴԵՀ՝ «ՀՐԱԶԴԱՆ ՋԷԿ»-ՈՒՄ

Կոտայքի մարզի «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում այրվել էր տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը՝ 300 քմ մակերեսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել