Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԴԱՍԵԼ ԵՆ ԹԱՓԵԼ, ՔԱՆ ՈՒՏԵԼ

Հունվար 12,2010 00:00

Քանի որ Նոր տարին Հայաստանում ավելի շուտ ուտելիքի տոն է համարվում, եւ մարդիկ միմյանց հյուր գնալով՝ ստիպված են լինում միաժամանակ համտեսել խոզի բդեր, տարբեր թռչնամսերից պատրաստված կոտլետներ, աղցաններ, քաղցրավենիք, չիր ու չարազեղեն՝ Ամանորի այդ օրերին «Շտապօգնություն» ծառայությունը բազմաթիվ կանչեր է ստանում՝ գերսնման կամ սննդային թունավորման հետ կապված: Նախորդ տարիներին շատերը, ափսոսալով թափել մինչ տոները պատրաստած իրենց ուտելիքները, ստիպված մինչեւ Հին նոր տարի ուտում էին դրանք ու հատկապես սնկային աղցանների պատճառով մարսողական լուրջ խնդիրներ ունենում:

Այս տարի Հայաստանում կարծես թե մարդիկ փոխել են իրենց մտածելակերպը եւ առողջությունը ուտելիքից ավելի թանկ գնահատել: «Առավոտի» հարցմանը՝ թե վերջին 11 օրերի ընթացքում սննդային թունավորման քանի՞ դեպք են արձանագրել՝ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից ասացին. «Բարեբախտաբար, այս տարի ոչ մի դեպք, ոչ մի ահազանգ չի եղել»: «Շտապօգնությունից» նույնպես տեղեկացրին, որ այս տարի ոչ միայն սննդի հետ կապված, այլ ընդհանրապես կանչերի առումով աննախադեպ տարի է եղել. «Մարսողության խանգարման հետ կապված, հին սնունդ ուտելու մասին ոչ մի կանչ չենք ստացել: Նունիսկ նախորդ տարվա համեմատությամբ բավականին կրճատվել է կանչերի թիվը: Հիմնականում կանչերը սրտանոթային, շնչառական խնդիրներին են վերաբերել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել