Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ

Հունվար 12,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսի հունվարի 8-ի հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ մինչ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Արթուր Սարդարյանին (վերջինս ազդարարել էր, թե «Ժառանգության» նախկին անդամների ստեղծած «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը միանում է ՀԱԿ-ին) ձայն տալը, հայտարարել էր. «Իշխանություններն ուզում էին «Ժառանգության» միջոցով կոտրել ժողովրդի հավատը: Բայց այդ կուսակցությունից առանձնացավ քաղաքական մի թեւ, որն ակտիվ լծվել է երկրում սահմանադրական կարգի վերականգնման պայքարին»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով այս պնդմանը՝ «Առավոտին» ասաց. «Ցավում եմ, որ Արամ Մանուկյանը քաղաքականության եւ մասնավորապես «Ժառանգության» մասին ունի նման պատկերացումներ: «Ժառանգությունը» նման կեղտոտ խաղերի չի մասնակցում. ավազակապետությանը համագործակցության կոչեր չի անում եւ չի էլ անելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել