«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արա Սիմոնյանն իր վարորդի որդին է: Պարոն Գեղամյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում աշխատած տարիների իր վարորդի ընտանիքն այժմ բնակվում է Իսպանիայում, իսկ իր ներկայիս վարորդը երկու դուստր ունի: Իրականում Արա Սիմոնյանի հետ քավոր-սանիկական կապ կա, պարոն Գեղամյանը եւ նրա տիկինը՝ Անուշ Գեղամյանը, Արա Սիմոնյանի եւ նրա տիկնոջ՝ Լուսինեի երկու դուստրերի կնքամայրն ու կնքահայրն են: