Լրահոս
Օրվա լրահոսը

2010 ԹՎԱԿԱՆ՝ ՎԱԳՐԻ ՏԱՐԻ

Դեկտեմբեր 26,2009 00:00

Ասում են, որ Վագրի տարում ծնվածներն ուժեղ մարդիկ են, հավասարակշռված են ու չափազանց պահպանողական: Իսկ, ընդհանրապես, Վագրի տարին կենդանակերպի բոլոր նշանների համար էլ ձեռքբերումների տարի է լինելու: Քանի որ կարծիք կա՝ ինչ տրամադրությամբ սկսես տարին՝ ամբողջ 12 ամիսներն այդպես էլ կշարունակվի, հետեւաբար դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ից սկսած, ձգտեք անել առավելագույնը, որ անմոռանալի պահեր ապրեք, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում երջանիկ լինեք:

\"\"

ԽՈՅ (21.03-20.04)- 2010 թիվը ձեզ համար բազում անակնկալներ է պատրաստել: Ամբողջ տարվա ընթացքում շրջապատված կլինեք հարազատ եւ ձեզ համար հաճելի մարդկանցով: Ֆինանսական հարցերում երբեք խնդիրներ չեք ունենա, անձնական փոխհարաբերություններում՝ առավել եւս: Աստղերը խորհուրդ են տալիս, ինչպես միշտ՝ ուշադիր լինել, եւ ոչ մի դեպքում ձեռքից բաց չթողնել այն գլխապտույտ հաջողությունները, որոնք իրար հետեւից «կընկնեն» ձեր ետեւից:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Դուք մտածելու կարիք չունեք, որովհետեւ ձեր փոխարեն արդեն ամեն ինչ մտածված է: Եվ չնայած դուք բնույթով անհամբեր եք, սակայն դա Վագրի տարում ոչ թե թերություն կդիտվի, այլ ձեզ կօգնի հասնել առավելագույնին: Աստղերը չեն բացառում աշխատանքում հնարավոր փոփոխությունները, ու եթե այդպես լինի, ապա դրական կլինի: Միակ բանը, որից հարկավոր է զգուշանալ՝ դա ձեզ բնորոշ խենթությունն է: 2010-ին մի շարունակեք խենթացնել հակառակ սեռին, ավելի լավ է կողմնորոշվեք, ու կյանքը ձեզ համար հեքիաթ կդառնա:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ամբողջ տարվա ընթացքում դուք անընդհատ շտապողի դերում կլինեք, բայց իզուր, պետք չէ նյարդայնանալ, որովհետեւ ամեն ինչ էլ կհասցնեք: Մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով նեղացած են ձեզնից, կրկին կփորձեն ձեր սիրտը շահել: Բիզնես ծավալելու ձեր մտքերն անպայման կյանքի կոչեք, որովհետեւ հաստատ հաջողությունների կհասնեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չնայած ձեզ համար տարին ծանրաբեռնված կլինի, բայց շնորհիվ հարազատների, այնքան էլ դժվար չի լինի: Եթե լուրջ որոշումներ կայացնեք, ապա անպայման խորհրդակցեք ու երկար մտածեք: Ֆինանսի հետ կապված խնդիրներ չեք ունենա, բայց սիրային հարցերում մի քիչ կնեղվեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեզ բնորոշ համառությամբ՝ այս տարի կհասնեք ամեն ինչի: Աստղերը ձեզ համար բուռն տարի են կանխատեսել: Պարբերաբար գործուղումների մեջ կլինեք, այն էլ երկար ժամանակով: Կարիերայի հետ կապված ձեր պլանները մի քիչ կփոխվեն, այն, ինչ որոշել եք Վագրի տարվա համար, հավանաբար կիրականանա 2011 թվին:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այս տարի ձեզ համար լուրջ փոփոխություններ չեն լինի ոչ անձնական, ոչ աշխատանքային եւ ոչ էլ այլ հարցերում: Դուք ինքներդ պետք է ամեն ինչ անեք, որպեսզի կարողանաք նորություն եւ հետաքրքրություն մտցնել ձեր առօրյայում: Մի կողմ դրեք ձեր չափազանց համեստությունը եւ մի քիչ համառ եղեք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անհավասարակշռություն, մոռացկոտություն, անզգուշություն… քանի որ այս ամենը ձեզ բնորոշ է՝ 2010 թվին պետք է անհապաղ ուղղվեք: Աշխատանքի հետ կապված խնդիրներ չեք ունենա, սակայն ձեզ հակառակը կթվա, բայց այս հարցում անհանգստանալու կարիք չկա, փոխարենը մտածեք՝ ինչպես նորոգել անձնական հարաբերությունները. Վագրի տարում ձեր գերխնդիրը կլինի սիրելի անձնավորությանը վերադարձնելը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- 2010 թիվը ձեզ համար շատ հանգիստ կանցնի, կորուստներ չեք ունենա: Հնարավոր է լուրջ որոշումներ կայացնելու խնդիր առաջանա, բայց անկախ նրանից, թե դուք ինչպես կվարվեք, չեք սխալվի: Անձնական հարցերը կարգավորելու փոխարեն կրկին չհետաձգեք, որովհետեւ տարին բարենպաստ է ընտանիք կազմելու հարցում: Հետեւեք նաեւ ձեր առողջությանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Անընդհատ փնտրտուքների մեջ կլինեք: Ձեզ հաճախ կթվա, որ միայնակ եք, սակայն հնարավորություն կունենաք ամեն ինչ փոխել, եթե ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվեք: Ձեզ չի խանգարի նաեւ մի քիչ զգոնությունը: Տարվա ընթացքում մի քանի հաջողություններ կարձանագրեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Տարվա սկզբից սկսած՝ ստիպված կլինեք որոշումներ կայացնել, բայց չպետք է շտապել: Տարին լի է անակնկալներով: Անձնական հարցերում հաջողություններ կունենաք, հնարավոր է նաեւ պաշտոնի բարձրացում տեղի ունենա: Վագրի տարին նախորդ տարիների համեմատությամբ առանձնահատուկ կլինի՝ երկար սպասված, աննախադեպ ու կարեւոր իրադարձությամբ:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ձեր կյանքում մի շարք փոփոխություններ կլինեն, որոնց միայն մի մասը դրական կլինի: Եթե որոշեք փոխել ձեր ապրելակերպը, ապա ավելի հետաքրքիր կդարձնեք կյանքը: Ամբողջ տարվա ընթացքում դուք հարազատների ու ընկերների համար շտապօգնության դերում կլինեք:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Գործնական առումով տարին բարենպաստ կլինի: Շատ հավանական անհաջող գործարքներից խուսափելու համար ինքնուրույն որոշումներ չկայացնեք: Անձնական հարաբերություններում եւս ամեն ինչ նորմալ կլինի: Տարին ձեզ բազում հաճելի օրեր կպարգեւի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել