Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՎ ՂԱՐԱԲԱՂ

Դեկտեմբեր 26,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ հանրապետությունում արձանագրվել է A/H1N1 վարակի՝ «խոզի գրիպի» 4 դեպք՝ 2 երեխա եւ 2 կին:

Երեխաներից մեկն արդեն դուրս է գրվել, երկրորդին դուրս կգրեն այսօր: Մի վարակակիր ծանր վիճակում տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, սակայն արդեն առաջընթաց է նկատվում նրա բուժման գործընթացում:

«Խուճապի մատնվելու կարիք չկա: Իրավիճակը վերահսկվում է։ Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջկենտրոններում եւ գյուղերում իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ»,- նշել է Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, վերահսկողությունը շարունակվելու է ինչպես Ամանորի, այնպես էլ Ծննդյան տոներից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել