Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Դեկտեմբեր 25,2009 00:00

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Միջնադարյան արվեստի սրահում կկայանա «EXPO- Թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես-վաճառք եւ մեկօրյա սեմինար՝ Հայաստանի մարզերի եւ Երեւանի թանգարանների ներկայացուցիչների համար: Ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի՝ «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի արդյունքում ծնված նախաձեռնություն է, կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության, Փայտարվեստի, «Էրեբունի» թանգարանների, ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի եւ Թանգարանների աշխատողների ու բարեկամների ընկերության կողմից: Սեմինարը վարելու է Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին, ով հանդիսանում է նաեւ Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագրի ղեկավարը։ «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագիրը ներկայացվել է Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի կողմից։ Ծրագրի շրջանակում 2008-2009թթ. համագործակցություն է հաստատվել Հայաստանի եւ Վրաստանի թանգարանների միջեւ, Միացյալ Թագավորությունից հրավիրված մասնագետների կողմից կազմակերպվել է համատեղ աշխատաժողով՝ ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ, իրականացվել են փոխայցելություններ, փորձի փոխանակում: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին համագործակցել այլ երկրների մշակութային գործիչների հետ, զարգացնել թանգարանային մշակույթն ու մասնավորապես նպաստել թանգարանային հուշանվերների արտադրման գործընթացին։ Ծրագրի շրջանակում երկու երկրների թանգարանները ստեղծել են հուշանվերային նմուշներ եւ տեղադրել համատեղ վեբկայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել