Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՏՈՆ

Դեկտեմբեր 25,2009 00:00

Երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը վերջին տարիներին բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց: Արարատյան հայրապետական թեմը տոնի առթիվ ամեն տարի երիտասարդական բազմաթիվ տոնախմբություններ, մրցույթներ, վիկտորինաներ, համերգներ է կազմակերպում: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը նշման 35 օրվա տեղաշարժ ունի՝ կախված Ս. Հարության տոնից: 2010թ. Ս. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: Հետեւելով բարի ավանդությանը՝ Արարատյան թեմը շարունակում է տոնախմբությունների շարքը՝ նախապես հայտարարելով մրցույթներ: Այս տարի հայտարարվել է սիրո իրական պատմությունների եւ երիտասարդ ստեղծագործողների մրցույթ: Դրամական մրցանակից բացի, հաղթողներին կտրվի նաեւ տոնը խորհրդանշող հուշանվեր: Մրցույթի արդյունքները կամփոփվեն տոնական համերգի ընթացքում: Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին կկազմակերպվեն բազմաթիվ տոնախմբություններ, կպատրաստվեն հուշանվերներ եւ տոնական բացիկներ:
Հունվարի 30-ին Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ պատարագ: Եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժամը 21-ը: Հոգեւորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին եւ տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն: Բացիկները կբաժանվեն Երեւան քաղաքի բոլոր եկեղեցիներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել