Ֆիլիպիններում, Մանիլի նեղուցում ուղեւորատար լաստանավի եւ ձկնորսական նավի բախման արդյունքում ամենաքիչը երեք մարդ զոհվել եւ եւս 20 մարդ անհայտ կորած է համարվում: «BBC»-ի փոխանցմամբ, երկու նավերի տախտակամածում եղել է ավելի քան 70 մարդ: Բախումը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, որի արդյունքում երկու նավերն էլ տեղում խորտակվել են: Հնարավոր է եղել փրկել 46 մարդու կյանք: Նավերի խորտակման պատճառը հայտնի չէ: