ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախօրեին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ Լենուղի գյուղում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում:
Պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ՝ նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի՝ 30-ամյա Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Աբաջյանը կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Գոռ Աբրահամյանը եւ 21-ամյա Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով՝ Երեւանի այրվածքների կենտրոն: Ըստ բժիշկների՝ Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանի դրությունը գնահատվում է միջին ծանրության: