Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԳՈՒՍՏԸ՝ ԱՆՎԱԴՈՂԻ ՄԵՋ

Դեկտեմբեր 25,2009 00:00

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի  բաժնում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ՝ Դեբեդ գետով շրջանցելով մաքսային հսկողությունը, ապրանք է ներկրվելու Հայաստան:  Պտղավանին կից ծառածածկ հատվածում հայտնաբերվել է կես տոննայից ավելի հագուստ: 650 կգ հագուստը թաքցված է եղել բեռնատար ավտոմեքենայի անվադողերի ռետինե օդախցիկների՝ «կամերի» մեջ: ՊԵԿ հետաքննության վարչությունը կատարում է հետաքննություն: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել