Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական միջազգային մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը, մեկնարկային տուրում հաղթանակ են տարել, սակայն երկրորդում զիջել են մրցակիցներին: Երեկ երրորդ տուրի օրն էր: Տեղեկացնենք, որ «A» խմբում հանդես եկող 68 շախմատիստների մեծ մասը տղամարդիկ են: