Դեկտեմբերի 22-ին Երեւանի «Նեպտուն» մարզահամալիրում կայացավ լողի հերթական բաց առաջնությունը, որին մասնակցում էին «Նեպտուն», ԴԴԴ մարզահամալիրների եւ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի 7-ից 13 տարեկան շուրջ 100 սաներ՝ 20 աղջիկ, 80 տղա:
Իսկապես, տեսնելու էր, մարզական կարիերան նոր սկսող երեխաների պայքարն ու մեծ ոգեւորությունը, ծնողների ուրախությունն ու անթաքույց հպարտությունը:
Երեխաներն իրենց ուժերը չափեցին չորս լողաձեւերում՝ կրոլ, թիթեռնալող, թիկնալող եւ փոխանցալող: Հաղթողներին ու մրցանակակիրներին մեդալներ եւ դիպլոմներ հանձնեցին մարզաձեւի հայտնի մասնագետներն ու փորձառու մարզիչները:
Լողի մասնագետների հավաստմամբ, «Նեպտուն» մարզահամալիրը համապատասխում է միջազգային չափորոշիչներին եւ այս լողավազանում կարելի է շատ ավելի մեծ ու ներկայացուցչական մրցաշարեր անցկացնել: