Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՆ՝ ԲԵՄՈՒՄ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացվեց իտալերենի շաբաթ, որը առանձնապես չպրոպագանդվեց, հանրությունն էլ առանձնապես չտեղեկացավ: Դեկտեմբերի 29-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգան իտալացի երգչուհիներ, պարուհիներ ու դերասանուհիներ՝ «Իտալիան բեմում» ծրագրով: Համերգով կեզրափակվի «իտալական» միջոցառումների շարքը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն թատրոնի, կինոյի դերասանուհի Ջուդիտտա Սալտարինին, բարիտոն Մաուրո Տրոմբետտան, երգչուհիներ Մարտինա Բելլին, Աուրորա Չինելլին, հայտնի էստրադային երգիչ Չեզարե Ռաշելը եւ այլք: Իտալական պարը կներկայացնեն Մարթա Դե Յոաննան եւ Աուրորա Պիկան, ասմունքը՝ Ջ. Սալտարինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել