Չինաստանում գյուղացիներից մեկը դատապարտվել է 12 տարվա բանտարկության՝ հազվադեպ ցեղատեսակի՝ հնդկաչինյան կամ, ինչպես գիտնականներն են ասում՝ կորբետտա տեսակի վագր ուտելու համար: Չինաստանի հարավային գավառներից մեկում բնակվող Կան Վանյայնը հավաստիացրել է, թե այս տարվա փետրվարին գնացել է ձկնորսության, բայց ճանապարհին հանդիպել է վագրի եւ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով ստիպված է եղել սպանել կենդանուն՝ չիմանալով, որ այն անհետացող տեսակի վագր է: Հետո նա վագրի մսից ճաշ է պատրաստել եւ հյուրասիրել իր չորս ընկերներին, որոնք եւս պատասխանատվության են ենթարկվելու հազվադեպ պատահող կենդանուն ուտելու եւ որսագողության արտառոց այդ դեպքի մասին իշխանություններին չհայտնելու համար: Մասնագետներն ասում են, թե ուտելիք դարձած եւ անհետացող ցեղատեսակի այդ կենդանին հնարավոր է, որ երկրում պահպանված վերջին վագրն է եղել:
«BBC»-ին տեղեկացնում է, որ չինացի գյուղացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ վագրին սպանելու եւ եւս 2 տարվա՝ ապօրինաբար հրազեն պահելու համար: