Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլուսկոնին մարդկայնորեն ներել է

Դեկտեմբեր 24,2009 00:00

\"\"Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե ներել է իր վրա հարձակում գործած եւ հոգեպես անհավասարակշիռ իտալացուն՝ 42-ամյա Մասսիմո Տարտալին, բայց միաժամանակ արդարադատության մարմիններին խնդրել է անպատիժ չթողնել այդ արարքը, որպեսզի այն դաս լինի Տարտալի բոլոր պոտենցիալ «հետնորդների» համար, եւ կանխվեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նմանատիպ նոր հարձակումները: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, Բեռլուսկոնին հայտարարել է, թե ինքը մարդկայնորեն նրան ներել է եւ հիշաչար չէ:
Մասսիմո Տարտալի հայրը իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել Բեռլուսկոնիին՝ բանտում գտնվող իր որդուն մարդկայնորեն ներելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Իտալիայի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տարտալը հուշանվերով հարվածել է Բեռլուսկոնիի դեմքին, որի արդյունքում պատռվել էր նրա շրթունքը, կոտրվել էին քիթն ու երկու ատամը: Ի դեպ, սա Բեռլուսկոնիի նկատմամբ կատարված հարձակման առաջին դեպքը չի եղել: Նման հարձակումներ տեղի են ունեցել նաեւ 2004 եւ 2005 թվականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել