Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՇՏԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂՐՂԸԶՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 24,2009 00:00

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հետապնդումները ազատ մամուլի նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Երկրի արտգործնախարարին հղած նամակում Հարաշտին գրել է, որ «լրագրողների նկատմամբ բռնությունները վերջին ամսվա ընթացքում աճել են», եւ ղրղըզական կառավարությունը «պետք է հրապարակավ ընդունի անվտանգության ճգնաժամը»: ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարությունը հետեւել է ղրղըզ լրագրողների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Գենադի Պավլյուկի սպանությանը Ղազախստանում: Շուրջ մեկ շաբաթ առաջ Ղազախստանում Պավլյուկին՝ ձեռքերն ու ոտքերը կապած, վայր էին նետել բարձրահարկ շենքից, ինչի հետեւանքով նա մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել