Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԸ ՌԵՏԻՆԵ ՉԻ»

Դեկտեմբեր 24,2009 00:00

Հայաստանի նախագահի հրամանը, որի համաձայն, ուղղումներ պետք է կատարվեն միջազգային պայմանագրեր ստորագրելու, վավերացնելու եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ օրենքում, կարելի է դիտարկել որպես հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայի խորհրդարանի որոշման վրա ազդելու փորձ: «Tert.am»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է արձանագրությունների վավերացման հարցը: Դրա վրա փորձում են ազդել տարբեր ուժեր եւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ հայ»,- ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նաեւ հավելել է, որ նախագահն իր հայտարարությամբ փորձ է արել հասկացնել Թուրքիային, որ «ժամանակը ռետին» չի, եւ եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա գործընթացը կուղեկցվի մեծ ռիսկերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել