Մինչ Երեւանի փողոցներում կարգավորում են հետիոտնի անցումը, անկարգապահներին տուգանում, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքով ձգվող միջպետական մայրուղով պարբերաբար երամակներ են անցնում: Չնայած Իջեւանում մշտապես պետավտոտեսչության մի քանի մեքենաներ են աշխատում, սակայն այս դեպքում երթեւեկը կարգավորելու համար նրանք չհայտնվեցին: Հավանաբար այն պատճառով, որ ձիերին չէին կարող տուգանել: