Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի դիմաց, շուրջ մեկ շաբաթ առաջ, հատվել է մոտ 15 տարեկան, արծաթափայլ եղեւնի: Այս մասին ահազանգել է նաեւ Իջեւանի տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը:
Պատմաերկրագիտական թանգարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք դեպքի մասին տեղյակ չեն, որ հատումը հավանաբար գիշերով է կատարվել: Այս ծառահատման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել: