Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ»

Դեկտեմբեր 24,2009 00:00

ՀՀ ոստիկանության տեղեկատվական վարչության տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանության պետը օրեր առաջ ոստիկանության Երեւանի քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների պետերին համապատասխան ցուցում է տվել՝ «հրագործական արտադրատեսակների» օգտագործման արդյունքում անչափահասների շրջանում դժբախտ դեպքերը բացառելու, «լռության խախտման» վերաբերյալ բնակչության դժգոհությունը մեղմելու նպատակով, ինչպես եւ ստուգայցեր կատարել՝ առանց համապատասխան սերտիֆիկատի եւ ստանդարտին չհամապատասխանող հրագործական առարկաների ապօրինի առեւտրի դեպքերը հայտնաբերելու եւ կանխելու ուղղությամբ: Երեւանում անդրանիկ ստուգայցի ժամանակ ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են արդեն 1800 ճայթուցիչ-պայթուցիչներ: Դեկտեմբերի 11-22-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել, առգրավվել եւ պահեստավորվել են 11.265 պայթուցիկ-հրագործական արտադրատեսակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել