Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ մայրաքաղաքն ու երեւանցին իրենցից աշխատանք են պահանջում, իսկ ավագանին արդյունավետ գործունեությամբ փաստել է, որ կարող է լուծել երեւանցու խնդիրները. «Հաջորդ տարի եռապատկելու ենք մեր ջանքերը հօգուտ մեր քաղաքի բարեկեցության»: Ավագանու կողմից հաստատվել է նաեւ Երեւան քաղաքի զարգացման 2010-2013 թվականների քառամյա ծրագիրը, ինչպես նաեւ հաջորդ տարվա Երեւան քաղաքի զարգացման ծրագիրը ու բյուջեն։
Բացի այդ, երեկ ավագանու որոշմամբ, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանն այսուհետեւ կանդամակցի նաեւ Երեւան համայնքը։ Ավագանին միաձայն դրական է քվեարկել Երեւանի ու Կալինինգրադի համագործակցությունն առավել գործուն դարձնելուն ուղղված՝ օրերս ստորագրված համաձայնագիրը, ինչպես նաեւ տեղական տուրքերի եւ վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելը։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել