«Այրում» կայարանի հարակից տարածքում գործող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է «Դիզել ԱԳԼԱ» ընկերությանը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են «Սիգմա պոկեր» եւ «Ֆրուտ քոքտեյլ» տեսակի շահումով խաղային ավտոմատներ. դրանք տեղադրված են եղել հատուկ այդ նպատակով առանձնացված՝ 9 քմ մակերեսով սենյակում:
Հյուրանոցային համալիրի տնօրենը Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Ռազմիկ Հարությունյանն է: Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար վերջինիս կազմակերպությունը չի ունեցել արտոնագիր եւ ոչ էլ գրանցված է եղել հարկային տեսչությունում:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կանխվել է: ՊԵԿ-ի աշխատակիցները Քանաքեռում հայտնաբերել են նաեւ լավաշի եւ մայրաքաղաքի Բեռնակիրների փողոցում՝ մսամթերքի վերամշակման ապօրինի արտադրամասեր: Երկու դեպքում էլ տնտեսվարողները գործել են՝ առանց հարկային մարմիններում գրանցվելու: Կատարվում է հետաքննություն: