ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 25-ին կներկայացնի իր վաղուց խոստացած արտահերթ զեկույցը՝ «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը բաղկացած է երկու բաժիններից եւ կազմում է 67 էջ:
Պաշտպանը երեկ ասել է, թե զեկույցի առաջին բաժինը հիմնականում նվիրված է քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարությանն ու մրցակցությանը: Զեկույցի երկրորդ բաժինը նվիրված է սեփականության հետ կապված վեճերը քննելիս գործերի արդարացի քննության ապահովման հիմնախնդիրներին:
Զեկույցում արտացոլված են լինելու նաեւ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դատական նիստերի դիտարկումների արդյունքները: Հիշեցնենք, որ այդ հատուկ զեկույցը առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ վերաբերելու է մասնավորապես քաղաքական՝ հատկապես «Մարտի 1»-ի գործերով ընթացած դատավարություններին: