«2010-ը մեզ համար լինելու է բավականին ծանր տարի, որովհետեւ ես կարծում եմ, որ մեծագույն ճնշումներ են լինելու ԼՂ-ի հարցի շուրջ, որովհետեւ միջազգային հանրությունը չի ուզենա, որ ցյուրիխյան այդ գործընթացը շրջադարձ լինի, եւ հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն։ Նրանք ամեն ինչ անելու են, որ ԼՂ-ի հարցում կոնկրետ առարկայական առաջխաղացում լինի, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա սահմանների բացմանը, եւ արդյունքում, ըստ էության, ճնշում է լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա, սակայն Ադրբեջանն իր սահմանագիծը դրել է, թե ինքն ինչի է պատրաստ, եւ բավականին կոշտ դիրքորոշում ունի։ Փաստացիորեն ճնշումը լինելու է Հայաստանի վրա, որովհետեւ Թուրքիան ԼՂ-ի հարցում քողարկված առաջխաղացում պահանջելով՝ անուղղակիորեն այդ զիջումը պահանջում է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից։ Կարծում եմ, որ մեզ բոլորիս համար լինելու է բավականին դժվար տարի, որովհետեւ մենք բոլորս պետք է դիմակայենք»- 7or.am-ին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: