Ցյուրիխում Իռլանդիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան հրաժարվել է ՖԻՖԱ-ից ընդունել «Fair Play» (Արդար խաղի) մրցանակը: Այս մասին հայտարարել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ջոն Դիլեյնին: «Այսօր կայանալու է այդ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը եւ այն ընդունել առաջարկվել է մեզ: Սակայն մենք բարեկիրթ ձեւով հրաժարվել ենք»,- պաշտոնյային մեջբերում է «Eleven-a-side»-ն: Պատճառն այն է, որ աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի հետ պատասխան խաղում Իռլանդիան մրցավարի կոպիտ սխալի զոհ դարձավ, որը հաշվեց Տյերրի Անրիի՝ ձեռքով խփած գոլը: