Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված տարեվերջյան հանդիսավոր արարողության ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարվեց տարվա՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս անվանակարգի հաղթողի անունը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Մեսսին առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է այս տիտղոսին, որն ամեն տարի շնորհվում է 1991 թվականից:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին դեկտեմբերի 1-ին ստացավ նաեւ «France Football» հանդեսի սահմանած «Ոսկե գնդակ» մրցանակը: