Երեկ առավոտյան Շանհայի մետրոյում երկու գնացքների բախման արդյունքում մի քանի մարդ է տուժել: Գնացքներից մեկը, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, բախվել է առջեւից գնացող գնացքին, որի պատճառով լրջորեն վնասվել են երկու համակազմերն էլ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը էլեկտրասարքերի խափանումն է եղել: Երեկ Շանհայի մետրոյի 1-ին գիծը, որտեղ տեղի էր ունեցել հիշյալ վթարը, ամբողջովին փակ է եղել: Մետրոյի ճեմասրահում կուտակվել են հազարավոր մարդիկ: Աղբյուրի փոխանցմամբ, ստորգետնյա փոխադրամիջոցի այդ հատվածը Շանհայում ամենաբանուկն է. այն իրար է կապում երկու երկաթուղային կայարաններն ու քաղաքի հարավային ու հյուսիսային բազմաթիվ թաղամասերը: