Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան սառնամանիքին չի դիմանում

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Սառնամանիքն ու ձնաբուքը Եվրոպայում շարունակում են մնալ իշխանությունների թիվ մեկ խնդիրը: AFP-ի տեղեկություններով, վատ եղանակի պատճառով եվրոպական երկրներում արդեն զոհվել է ամենաքիչը 80 մարդ, կան նաեւ տուժածներ: Եվրոպական երկրների իշխանությունները անհանգստացած են նաեւ անօթեւանների ճակատագրով, որոնք ցրտահարվելու տեսանկյունից ամենախոցելի խավն են: Իշխանություններn իրենց քաղաքացիներին կոչ են անում անտարբեր չլինել փողոցում հայտնված անօթեւանների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում նրանց առաջին օգնություն ցուցաբերել: Եվրոպական գրեթե բոլոր երկրների երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներին, նաեւ օդանավակայաններում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. երթեւեկությունը դժվարացել է, հետաձգվում են երթուղիներն ու չվերթները, ձյան տեղումների պատճառով Եվրոպայի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին Եվրոպայի հյուսիսում ձյան տեղումները դեռ կշարունակվեն: Ընդսմին, ինչպես փոխանցում է BBC-ն, ավտոճանապարհային վթարների արդյունքում միայն Ավստրիայում, Ֆինլանդիայում եւ Գերմանիայում 13 մարդ է զոհվել: Այս երկրներում ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 33 աստիճան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել