Լրահոս
Օրվա լրահոսը

1 տրիլիոն դոլար՝ ահաբեկչության դեմ պայքարի համար

Դեկտեմբեր 23,2009 00:00

2001թ. սեպտեմբերից ի վեր ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են ավելի քան $1 տրիլիոնը: Այդ մասին, ըստ «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի, հաղորդել են ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունների վերլուծաբանները՝ այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2010թ. ֆինանսական տարում երկրի ռազմական բյուջեի մասին օրինագիծը: Հիշյալ փաստաթղթի համաձայն, Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան առաքելությունները շարունակելու համար հաջորդ տարվա համար նախատեսվում է հատկացնել 128,3 մլրդ դոլար, այդ թվում՝ մոտավորապես 65 միլիարդը՝ միայն Աֆղանստանի համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Օբաման հրապարակել էր Կենտրոնական Ասիայի այդ երկրում նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ կես տարվա ընթացքում Աֆղանստան կգործուղվի լրացուցիչ 30 հազար զինվոր, ինչի համար անհրաժեշտ կլինի եւս 30-35 մլրդ դոլար: Ֆինանսական այդ միջոցները նախագահը մտադիր է խնդրել Կոնգրեսից՝ արդեն փետրվարին, երբ ներկայացնի 2011թ. ֆինանսական տարվա պետական ծախսերի նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել