ԼՂ-ում ստեղծվել է նոր կուսակցություն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», կուսակցության հիմնադրման համագումարում ԼՂՀ ՔԴՄ նախագահ է ընտրվել պատմական գիտությունների դոկտոր Վալերի Ավանեսյանը: Նրա խոսքերով, «նոր կուսակցության կարեւորագույն խնդիրներից մեկը եվրոպական քաղաքական կառույցներին ինտեգրվելն է»: Վալերի Ավանեսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ ՔԴՄ-ն արդեն դարձել է Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական ասոցիացիայի անդամ եւ մտադիր է առաջիկայում Եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական շարժմանը անդամագրվելու հայտ ներկայացնել: